|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ՝ ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը:
Ճրագալույցը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից երկուսի՝ Սուրբ Ծնունդին և Սուրբ Զատիկին նախորդող օրն է։ «Ճրագալույց» անվանումը ծագել է «ճրագ լուցանել» արտահայտությունից, նշանակում է՝ ճրագ վառել, մոմ վառել։ Հայ առաքելական եկեղեցին տարվա ընթացքում միայն 2 օր է երեկոյան պատարագ մատուցում՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատիկի ճրագալույցներին։
Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատկին նախորդող օրերի երեկոյան՝ ճարագալույցի սուրբ պատարագի ընթացքում, եկեղեցին ավետում է բարի լուրերը՝ «Քրիստոս ծնավ և յայտնվեցավ», «Քրիստոս Հարեավ ի մեռելոց»։