|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության պատճառով Հռոմի Ֆրանցիսկոս պապը հրաժարվել է մեկ այցի շրջանակում այցելել այդ երկու երկրները. հայտնում է «Երկիր Մեդիա»-ն: Նախատեսվածի համաձայն` Հռոմի պապը հունիսի 24-ից 26-ը կլինի Հայաստանում, իսկ հոկտեմբերի սկզբին միայն կայցելի Ադրբեջան եւ Վրաստան:
«Հռոմ Ռեփորթս» պարբերականի հաղորդմամբ` առաջիկա այցի ժամանակ կաթոլիկ հովվապետը կփորձի առերեսվել Կովկասյան տարածաշրջանում լարվածությանը, որն առաջացել է Հայոց ցեղասպանության ճանաչմամբ, եւ թուլացնել Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների լարվածությունը: Խոր Վիրապի եկեղեցուց Հռոմի պապը կկարողանա տեսնել հայ-թուրքական փակ սահմանն ու հիանալ Արարատ լեռով: