|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ֆեմենուհիները իրենց հերթական ակցիան են իրականացրել: Այս անգամ նրանց գործողությունների զոհն է դարձել Հռոմը:
Ակտիվիստուհիները մերկացել են Սուրբ Պետրոս տաճարի առջեւ այն պահին, երբ պատշգամբ է դուրս եկել Հռոմի պապը` ավանդական կիրակնօրյա աղոթքը կարդալու. հայտնում է Вести-ն։
Ֆեմենուհիների մարմիններին գրված է եղել` «Հույսներս դնում ենք միասեռականների վրա»։ Այս կերպ ակտիվիստուհիներն իրենց աջակցությունն են հայտնել միասեռականներին։ Մասնավորապես` նրանք իրենց բողոքն են հայտնել եկեղեցու` միասեռականների ամուսնության հարցում միջամտության, ինչպես նաև նրանց` երեխաներ որդեգրել արգելող օրենքի դեմ: