|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, օրերս անդրադառնալով Պետերբուրգում ԼՂ հարցով կայանալիք եռակողմ հանդիպմանը, հայտարարել է, որ ԼՂ հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորման հույս ունի. հայտնում է ТАСС-ը: Նա նշել է, որ հակամարտության լուծման համար հստակ քայլեր ձեռնարկելու ժամանակն է:
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե մենք ևս 20 տարի պետք է շարունակենք անիմաստ բանակցությունները, ապա սխալվում է: Մենք մտադիր չենք վարել անիմաստ բանակցություններ, մենք չենք վարի բանակցություններ` հանուն իմիտացիայի»,- ասել է Ալիևը:
Նա ընդգծել է, որ անհապաղ պետք է իմաստալից և բովանդակալից բանակցություններ անցկացվեն, «միայն այդ դեպքում հնարավոր կլինի մոտեցնել հարցի խաղաղ կարգավորումը»: