| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում Արմավիր քաղաքի Շահումյան-Չարենց փողոցների խաչմերուկում քաղաքացու կողմից թույն խմելու միջոցով ինքնասպան լինելու դեպքի կապակցությամբ, քննություն է տարվում քաղաքացու` նման քայլի դիմելու պատճառները պարզելու ուղղությամբ: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ երեկ` հունիսի 15-ին` ժամը 12.37-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Շահումյան-Չարենց փողոցների խաչմերուկում քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել (թույն է խմել): Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է 1-03 ծառայություն: Անգիտակից վիճակում Արմավիր քաղաքի ԲԿ է հոսպիտալացվել Չարենցի փողոցի թիվ 33 շենքի բնակիչ Հ. Ս.-ն (մոտ 70տ.): «Արմավիր» ԲԿ-ից Yerkir.am-ին հայտնել էին, քաղաքացին իրենց մոտ էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակով և որ նրա կյանքը փրկել չի հաջողվել: