Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակ» օրաթերթն այսօրվա իր համարում գրում է. «Երեկվանից սպարապետ Վարդան Մամիկոնյանի արձանը հայտնվել է «Պեպսիի» տաղավարի գագաթին: Համենայնդեպս, այդպես է երևում Խանջյան փողոցի կողմից դիտելիս: Բանն այն է, որ Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ, արձանի մերձակա հրապարակի ուղիղ կենտրոնում տեղադրվել է «Պեպսի» ֆիրմայի մի տաղավար, որը ծածկել է զորավարի արձանի պատվանդանը: Եվ թվում է, թե քաղաքապետարանը ճարտարապետական հանճարեղ լուծում է գտել, որպեսզի զորավարն իր հավատարիմ ձիով սուրա «Պեպսիի» վրայով:
«Սա ավելի լավ Երևանի գաղափարախոսությանը համահո՞ւնչ է»,- հարցրել է մեր թղթակիցը Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին: Փոխքաղաքապետը, նախ, աշխատակազմից ճշտել է, թե ինչ գործ ունի տաղավարն այդ հրապարակում: Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը թղթակցին և Արեյանին հայտնել է, որ սա տեղադրվել է «Պեպսի» ֆիրմայի խնդրանքով, մի ակցիայի շրջանակներում, և որ տաղավարը ժամանակավոր է: «Հժ»-ի թղթակցի հարցին, թե ժամանակավոր մի քանի օ՞ր, թե՞ ժամանակավոր մի քանի ամիս, Երևանի քաղաքապետարանից դժվարացել են պատասխանել։
Տեղեկություններ են պտտվում, թե Վարդան Սամիկոնյանի արձանի պատվանդանը ծածկած տաղավարի տեղադրման գործում իր միջնորդությունն է բերել Աժ նախագահ Գալուստ Սահակյանի եղբորորդին կամ նա ուղիղ կապ ունի «Պեպսի» ֆիրմայի և նրա ամառային ակցիաների հետ: Այս լուրերը քաղաքապետարանից հերքում են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։