Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն այսօր լրագրողներին ասաց, որ հարկային նոր օրենսգրքի՝ առաջին և երկրորդ ընթերցման ռեժիմների միջև էական տարբերություն չի տեսնում, որովհետև եթե երկրորդ ընթերցման ռեժիմով չանցնի, ապա փաթեթը հետ է գնում:
«Բացի այդ` ես չեմ տեսել առաջարկությունների մեծ փաթեթ: Օրենսդրական փաթեթը մեզ մոտ եղել է մոտ մեկ ամիս ու կես, ու ես առաջարկություններ չեմ տեսել: Առաջարկությունները եղել են առաջին ընթերցումից հետո: Եթե ես այս փաթեթը հետ եմ ուղարկում, ի՞նչ փաթեթ եք առաջարկում: Սա ամպագոռգոռ խոսելու թեմա չի»,- ասաց Այվազյանը:
«Օրենսդրական փաթեթի ամբողջ արժեքը 80 միլիարդ դրամ է: Այս օրենսգրքով տեղեր կան, որ լավացվում է, և սա փաստ է: Այն, որ տեղեր կան, որ վատացվում է, դա էլ է փաստ: Մենք պետք է սա քննարկենք: Ես ստացել եմ Բագրատյանի, Թևան Պողոսյանի առաջարկությունները, կան այլ առաջարկությոններ ևս` աշխատանքային խմբից ունենք առաջարկություններ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ օրենսգրքի շուրջ բուռն քննարկումներ կան:
Նրա խոսքով` ինքը նորմալ է վերաբերվում իրենց կուսակիցների քննադատություններին հարկային օրենսգրքի վերաբերյալ, և իրեն էլ անհանգստացնում են կարգավորման մեխանիզմները, քանի որ այն, ինչ ունեցել ենք այս 18 տարիների ընթացքում, ջնջվելու է, և նորն է լինելու:
Ըստ Այվազյանի, եթե մենք ունենանք բացարձակ իրականացվող փաստաթղթաշրջանառություն, շատ տնտեսվարողներ կփորձեն աշխատել այդ շրջանակներում: