կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-07 15:50
Հասարակություն

«Իմ քայլում» հնչել են մտահոգություններ Զեյնալյանի աշխատանքների հետ կապված. Մակունց

«Իմ քայլում» հնչել են մտահոգություններ Զեյնալյանի աշխատանքների հետ կապված. Մակունց

Արդարադատության նախարարության և պարոն Զեյնալյանի հետ կապված խմբակցությունում, այո, որոշակի մտահոգություններ հնչել են՝ առանձին աշխատանքների, դատաիրավական բարեփոխումների հետ կապված. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Շեշտեց՝ հնչել են մտահոգություններ քաղաքացիների կողմից լայնածավալ անվստահության ակցիաներից հետո:

Դիտարկմանը, թե Վլադիմիր Վարդանյանի անունն է շրջանառվում` որպես Զեյնալյանին փոխարինողի, Լիլիթ Մակունցն արձագանքեց․ «Իմ ունեցած տեղեկություններով` դա իրականությանը չի համապատասխանում»։