|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Այսօր` կառավարության նիստից առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք կարևոր հանձնարարականներ տվեց: Նա նշեց, որ վերջին օրերին Սպառողների միության ներկայացուցիչների և գործարարների հետ հանդիպումների ժամանակ մտահոգություններ է լսել` սննդի անվտանգության հետ կապված:
Դիմելով գյուղատնտեսության նախարարին` վարչապետն ասաց. «Պարո\'ն Առաքելյան, Ձեզ` հանձնարարական: Հաշվի առնելով հնչեցված մտահոգությունները և դժգոհությունները` ուսումնասիրել այդ հարցը: Շեշտը դրեք այն հարցի վրա, թե սննդի ստուգման լաբորատորիան պե՞տք է լինի ՍԱՊԾ մեջ, թե՞ պետք է լինի անկախ»: Նա հանձնարարեց նախարարին` ներկայացնել առաջարկություններ:
Նշենք, որ այսօր մամուլը գրել էր ՍԱՊԾ-ից գործարարների դժգոհությունների մասին, որոնք հասել են նոր վարչապետին: Հնարավոր է` ՍԱՊԾ պետը պաշտոնանկ լինի: