|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ խորհրդակցություն՝ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Այսօր մեկնարկում է Հարկային օրենսգրքի մանրամասն քննարկումը կառավարությունում: Անցած տարի բոլոր գերատեսչություններն ունեին հանձնարարական՝ քննարկել օրենսգիրքը համապատասխան ճյուղերի տնտեսվարողների և լայն հանրության հետ՝ հաշվի առնելով հնարավոր ազդեցությունները տնտեսական աճի և բյուջեի մուտքերի վրա, որպեսզի օրենսգրքի վերջնական տարբերակը ներկայացնենք Ազգային ժողով», - ինչպես հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից՝ դիմելով ներկաներին՝ ասել է վարչապետը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ըստ որոշ հարկատեսակների առաջարկվող փոփոխությունները և կատարված ուսումնասիրությունների արդյունքները, ներկայացվել են մի շարք առաջարկություններ:
Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին՝ շարունակել ոլորտային քննարկումները և սեղմ ժամկետում ներկայացնել վերլուծություն ըստ հարկատեսակների առաջարկվող փոփոխությունների հնարավոր ազդեցության վերաբերյալ: