Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ հերթական քառօրյայում սկսվել է հարկային նոր օրենսգրքի քննարկումը: Հիմնական զեկուցող ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ հարկային նոր օրենսգրքի աշխատանքները սկսվել են դեռ 2014թ տարեվերջին, աշխատանքային խմբում բացի հարկային մարմիններին ներգրավված են եղել ֆինանսների նախարարության աշխատակիցներ, հկ-ներ, մասնագիտական կառույցի ներկայացուցիչներ, մի շարք փորձագետներ:Նպատակն է եղել ունենալ կարգավորումների մի այնպիսի շրջանակ, որը լիազոր մարմնին հնարավորինս զերծ կպահի հայեցողական դիրքորոշումներ ու մոտեցումներ ունենալուց:կարգավորվում են հարկային բոլոր հարցերը` վարչարարումներից մինչև բողոքարկում:
Նա նշեց, թե ինչ հիմնական սկզբունքներ են ներառվել հարկային նոր օրենսգիրքը մշակելիս, դա այն է, որ օրենսգիրքը անշուշտ պետք է խրախուսի տնտեսության ակտիվությունը` նպաստելով երկարաժամկետ տնտեսական աճի ապահովմանը:Օրենսգիրքը չի շրջանցել հարկային հիմնական տեսակները, մասնավորապես ԱԱՀ-ի հետ կապված աննախադեպ միջոցառումներ են առաջարկվում, այն է` ԱԱՀ հետ վերադարձման հնարավորություն կունենան ոչ միայն արտահանողները, այլ Հայաստանում գործունեություն ծավալող տնտեսվարողները:Անհատ ձեռնարկատերերի համար նվազեցվում է դրույքաչափը, սահմանվում է 20 տոկոս դրույքաչափ` հարկվելով շահութահարկի դաշտում:Վերանայվելու են դիզվառելիքի ակցիզային դրույքաչափերը:Նախատեսվում է պահպանել հարկման ուղղահայաց արդարության սկզբունքը: