Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ դատի աշխարհասփյուռ կառույցների անխոնջ աշխատանքի շնորհիվ արցախյան հիմնախնդիրը ավելի մեծ հնչեղություն է ստացել՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, որը Ստեփանակերտում մասնակցում է ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի խորհրդաժողովին:
«Սխալված չենք լինի, եթե ՀՅԴ բազմաբովանդակ և ազգանվեր ծառայությունների ծիրից ներս առաջին հանրապետության հռչակումից հետո հաջորդ կարևորագույն ձեռքբերումը համարենք Հայ դատի հանձնախմբի ձևավորումն ու գործունեությունը։ 1944 թվականից սկսյալ այս կառույցը դարձավ սփյուռքում գործող այն առաջամարտիկը, որ հայոց արդար դատը՝ հայ ժողովրդի պատմական հայրենիքում ազատ ապրելու իրավունքը առ այսօր բարձրաձայնում է միջազգային տարբեր հարթակներում։ Հայ դատի կառույցը 9 տասնյակի հասնող և աշխարհի շուրջ երեսուն երկրում գործող տարածաշրջանային, շրջանային, նահանգային և քաղաքային գործող հանձնախմբերի միջոցով մի տեսակ կարծես թե փաստաբանն է դարձել հայ ժողովրդի»,-ասաց Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Նշենք, որ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների անդամները Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում մասնակցում են 5-օրյա խորհրդաժողովի։ Հայ դատն աշխարհով մեկ առաջ տանող գործիչները խորհրդաժողովի 3 հանգրվաններում խիստ հագեցած օրակարգով զեկույցներով հանդես եկան, ներկայացրին ստեղծված մարտահրավերներին դիմակայելու իրենց առաջարկները, հանդիպեցին պետական առանցքային պաշտոնյաների հետ՝ առաջին ձեռքից տեղեկանալու խնդիրներին և հստակեցնելու իրենց անելիքը։
Աննա Բալյան
Մանրամասն՝ տեսանյութում․