Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Օրերս Փարիզում մահացած` «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ, նախկին պատգամավոր Սմբատ Այվազյանին հողին կհանձնեն «Եռաբլուր» պանթեոնում՝ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի կողքին։ Այս մասին այսօր Սմբատ Այվազյանի հոգեհանգստի ժամանակ news.am-ին ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
«Եռաբլուրը բոլորի համար հավասար է։ Եռաբլուրում բոլորը զինվոր են, որոնք ընկել են հայրենիքի համար։ Այստեղ կարևոր չէ, թե նա որտեղ է լինելու։ Նա լինելու է իր մարտական ընկերների կողքին, այն հերոսների կողքին, որոնք իրենց կյանքը տվել են հայրենիքի համար։ Այնտեղ, որտեղ առաջարկել են իր մարտական ընկերները, տեղում մեր աշխատակիցների կողմից ուսումնասիրվել, և հատկացվել է այդ տեղը»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Այսօր առավոտից «Եռաբլուր» պանթեոնում Մոնթե Մելքոնյանի շիրիմի կողքին մարտընկերները իրենց ձեռքով փորում էին Սմբատ Այվազյանի գերեզմանը։ Նրանք տեղեկություն ունեին, որ պաշտպանության նախարարությունը որոշել է «Եռաբլուրում» մեկ այլ տարածք հատկացնել Սմբատ Այվազյանի շիրիմի համար, որտեղ հուղարկավորված են գեներալները: Այվազյանի ընկերները վստահեցրել էին, որ, անկախ նախարարության որոշումից, իրենց որոշած վայրում են հուղարկավորելու Այվազյանին։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: