կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-13 12:49
Քաղաքական

Ժամկետները որոշում ենք մենք. Բաղդասարյանը՝ ՀՕՊ-ին միանալու մասին

Ժամկետները որոշում ենք մենք. Բաղդասարյանը՝ ՀՕՊ-ին միանալու մասին

ՀՕՊ համաձայնագիրն օրակարգում չի էլ եղել. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` նշելով, որ ԱԺ արտահերթ նստաշրջանի առաջին օրում ներառված չէ այս համաձայնագիրը քննարկելու հարցը, և շտապելու անհրաժեշտություն չկա: «Սա մեկ-երկու օրվա խնդիր չէ»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ ստացվում է ՌԴ-ն ժամկետներ չի դրել, և ՀՕՊ-ին միանալու հարցի քննարկումը կարող է տեղափոխվել աշնանային նստաշրջան, Բաղդասարյանը պատասխանեց. «Ժամկետները որոշում ենք մենք: Եթե լինի անհրաժեշտություն, դրա մասին տեղյակ կպահենք: Մենք չենք շտապում»:

Նա նշեց նաև, որ դեռևս հստակեցված չէ, թե երբ է ՀՕՊ-ին միանալու համաձայնագրի քննարկումը ԱԺ մեծ օրակարգում հայտնվելու: «Այդ հարցը մեծ օրակարգում չի եղել, քառօրյայի օրակարգում հնարավոր է շատ օրենքներ են եղել, և պարտադիր չէ, որ արտահերթին էլ լինի: Ես նույնիսկ ուշադրություն էլ չեմ դարձրել՝ քառօրյայի օրակարգում կա՞ այդ հարցը, թե՞ ոչ»,- ասաց պատգամավորը:

Հարցին` հնարավո՞ր է` հարցը օրակարգ էլ չմտնի, Բաղդասարյանը պատասխանեց, որ հարցը դեռևս քննարկման փուլում է: «Եթե հանկարծ նման տիպի լավ բան լինի, ինչի՞ չպետք է մտնի, ասում եմ՝ չենք քննարկել այդ հարցը»,- ասաց նա: