|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կրկին հանդես է եկել հակաիրանական հայտարարությամբ, նշելով թե Իրանը խաթարում է Հորմոզի նեղուցի անվտագությունը. հայտնում է ԻՍՆԱ-ն:
ԱՄՆ պետքարտուղարությունը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է հատվածներ Մայք Պոմպեոյի եւ Ավստրալիայի իր գործընկերոջ՝ Մատիաս Կորմանի, հետ ունեցած համատեղ ասուլիսից, որտեղ ԱՄՆ պետքարտուղարն Իրանին մեղադրել է Հորմոզի նեղուցում միջազգային նավագնացության դեմ լայնամաշտաբ հարձակումներ իրականացնելու մեջ:
Մամուլի ասուլիսի ժամանակ ավստրալացի դիվանագետն էլ իր հերթին ընդգծել է. «Աստրալիան Պարսից ծոցում նավագնացության անվտանգության ապահովման ամերիկյան առաքելությանը միանալու մասին ոչ մի որոշում չի ընդունել»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, թե Ավստրալիան Պարսից ծոցի նավագնացության անվտանգության ապահովման ամերիկյան առաքելությանը միանալու որոշում է ընդունել, ինչն էլ չի հաստատել Ավստրալիայի ԱԳՆ ղեկավարը: