կարևոր
4693 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-23 14:56
Քաղաքական

Ակցիան դադարեցնում ենք, միանալու ենք Ջահերով երթին․ քաղաքացի

Քաղաքացիները դադարեցրին Երևան-Սևան ճանապարհի ակցիան՝ հայտարարելով, որ միանալու են Ջահերով երթին։

«Թույլ չենք տալու մեր հողերը հանձնեն։ Հանձնելով՝ սենց գալիս են։ Թույլ մի՛ տվեք հանձնեն։ Մի՛ սարքեք քաղաքական հարց։ Քաղաքական ու կուսակցական շահերը մի՛ մեջ բերեք։ Ովքեր, որ հիմա ընդդիմադիր ուժերի ընդդիմություն են խաղում, դրանք ամենավտանգավորն էն։ Դրանցից հեռու, դրանց մի՛ լսեք, ժողովուրդ ջան։ Ոչ մի կուսակցության խաղ մի՛ խաղաղացեք։ Հելե՛ք, կանգնե՛ք ոտքի, սաղին էլ դրե՛ք մի կողմ։ Սա քաղաքականություն չէ, սա կուսակցական պայքար չէ» ,-ընդգծեց ակիայի մասնակիցը։

Հիշեցնենք, որ Տավուշում տեղի ունեցող ակցիաներին զուգահեռ մի խումբ խաղաքացիներ ժամանակավոր փակել էին Երևան-Սևան ճանապարհը՝ արգելելով ոստիկանական խմբերին մեկնել Տավուշ։ 

Մանրամասն՝ տեսանյութում