|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն օգնել են վերականգնել Քաշաթաղի (Լաչին) հիդրոէլեկտրակայանի աշխատանքը․ հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում հիդրոէլեկտրակայանի մեքենայական սրահը հայտնվել է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, իսկ դրա ամբարտակը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության աջակցությամբ՝ վերսկսվել է ՀԷԿ-ի աշխատանքը․ էլեկտրակայանի հանգույցների և համակարգերի սպասարկման աշխատանքներ իրականացնելու համար ռուս խաղաղապահներն ապահովում են էներգետիկների անվտանգությունն ու անարգել մուտքը:
Դա թույլ է տալիս էլեկտրաէներգիա մատակարարել մոտակա բնակավայրերին, ինչպես նաև՝ Ստեփանակերտին։