Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սյունյաց բարեւներ եմ ուզում տալ նրանց, ովքեր մտածում են, թե Սյունիքից հետո մեկ օր ապրելու են․ երբ Զեյթունն ու Սասունը ընկան, հայերին կոտորեցին։ Արցախը ընկավ, դուք ապագա չունեք, Արցախը վահանն էր հայության, Սյունիքը՝ ոգին․ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ազատամարտիկ, «Սիսական» ջոկատի անդամ Վոլոդյա Հովհաննիսյանը։
Ադրբեջանցիները ներխուժումը ՀՀ պետական տարածք, ըստ ազատամարտիկի, Նիկոլ Փաշինյանի թուրքասիրության եւ դավաճանության հերթական քայլն է։ «Թուրքը 300 տարի պայքարեց Սյունիքի եւ Արցախի դեմ, դավաճան Նիկոլը 211 միլիոն դոլարով՝ գումարած Պանամայի օֆշոր փոխանցած 500 միլիոնը, ժողովրդի ծափահարության ներքո տվեց մեր պատմական հայրենիքը։ Պատմություն կարդացեք, ա՛յ տականք, վիժվածք հայեր։ Ադրբեջանցիների ձեռքում են Որոտանի ակունքը, Արփան, Ջերմուկը, Սեւանը մատակարարող բոլոր աղբյուրները, էլ ի՞նչ պետք է տան, Հայաստանն են տվել արդեն։ Այն բարձունքները, որոնք մեր ոչխար, թուրքամոլ տականքները չեն պահել, ադրբեջանցիները վերցրել են»,- նշեց ազատամարտիկը։
Վոլոդյա Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանն այսօր քաղաքական իշխանություն չունի, որ որոշում կայացնի երկրի սահմանների պաշտպանության մասին։ «Մենք այսօր չունենք Հայաստանի շահերը պաշտպանող քաղաքական իշխանություն, մենք ունենք թուրքին ծախված իշխանություն, որը սպասարկում է թուրքական շահերը։ Ռազմաքաղաքական, տնտեսական մեծ նշանակություն ունի Իշխանասարը, Սիսիանի զանգերից Լիսագոր, այնտեղից մինչեւ Կապան ամբողջովին թշնամու ափի մեջ է։ Երկու կարեւորագույն ստրատեգիական ճանապարհներ, հսկայական ռեսուրսներ վերահսկում է ադրբեջանական բանակը»,- նշեց նա։
Հովհաննիսյանը շեշտեց՝ դեռեւս ամիսներ առաջ էր ասել Ալիեւը՝ Սեւ լճից Մուղանի դաշտավայր ջուր տանելու ծրագրեր ունի, ահա եւ իրականացավ։ «Նրանց կողմից ամբողջովին վերահսկվում է ռազմական տեղաշարժը, Սիսիանի եւ Գորիսի տասնյակ գյուղերի վրա ուղղակի վերահսկողություն է սահմանում ադրբեջանցին։ Իմքայլական տականք թուրքերը ասում են՝ ինֆորմացիա եք տալիս թուրքերին։ Ա՛յ վիժվածքներ, էդ բլրի գագաթից ամբողջ ինֆորմացիան իրենցն է արդեն, թուրքը տեսնում է, որ քո սահմաններին դիրքեր չես դրել, բաց են։ Մեղրիից մինչեւ Վարդենիս մենք անպաշտպան ենք, չունենք զինվորներ, մարտական դիրքեր»,- ասաց նա։
Ազատամարտիկի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը 5 միլիարդի կորուստ է պատճառել հայոց բանակին։ Ըստ նրա՝ մեր դիրքերը կահավորված են եղել ժամանակակից բոլոր սարքավորումներով, անգամ՝ արեւային էներգիայի ստացման կայաններ, գիշերային հսկողության կայաններ են եղել, խրամատներ, նահանջի ուղիներ, երկրորդ, երրորդ պաշտպանական գծեր, որոնք չեն օգտագործվել։
«Նիկոլ Փաշինյանը բանակից թալանեց այն, ինչ կարող էր թալանել, բանակի օդը դավաճանաբար, թուրքերի հետ պայմանավորված, բացեց, թուրքերին հնարավորություն տվեց ոչնչացնելու մեր զինտեխնիկան, կենդանի ուժն ու առաջ շարժվելու։ Դա Նիկոլ Փաշինյանն է արել իր իմքայլական տականքների հետ։ Մենք այնքան հզոր բանակ ենք ունեցել, որը անգամ հիացմունք է առաջացրել թուրքերի մոտ։ Ես կռվել եմ եւ՛ 2016թ․-ին, եւ՛ վերջին պատերազմի ժամանակ ու տեսել եմ, թե ինչ բանակ ունենք։ Ապրիլյանին ութ օր թուրքերը ծնկաչոք խաղաղություն էին ուզում»,- ընդգծեց նա։
Հովհաննիսյանը վստահ է՝ Փաշինյանը տեղյակ էր, որ ադրբեջանցիները Սյունիք են մտնելու։ «Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա ԱԽ նիստի ժամանակ Ցռան Վերգոյի ելույթը ցույց տվեց, որ նա ամեն ինչ հիանալի գիտեր, պարզապես իր զոմբիներին պիտի հավատացներ, թե տեղյակ չէ։ Եթե տեղյակ չես, ա՛յ տականք, դավաճա՛ն, ազգադա՛վ, թո՛ւրք, ինչո՞ւ ժամանակին զորքը չես տարել դիրքեր, ինչո՞ւ չես ստեղծել հենակետեր, թուրքի բարեհաճությա՞նն ես սպասել, թե՞ թուրքական փողերն ես մսխում՝ ծառայելով նրանց շահերին»,- ասաց ազատամարտիկը։
Մանրամասները դիտեք տեսանյութում։