Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի՝ ամբողջ աշխարհում էլ մենաշնորհներ կան, և մենաշնորհը վատ բառ չէ: «Մենաշնորհ բառը դա վատ բառ չէ, վատը նրանում է, որ մենաշնորհները ստեղծվում են՝ ուրիշի դիրքերը խանգարելու փաստով: Այդ մասին ամբողջ մամուլն է գրում, սակայն աշխարհում առկա կլասիկ մենաշնորհը մեզ մոտ չկա: Կա մարդ, որը մի արտադրանք է բերում, էն մյուսը չի կարողանում բերել, դրա համար վարչապետը հոխորտաց և ասաց, որ այդ ամեն ինչը պահելու է հսկողության տակ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Հարցին, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին շաքարավազ ներկրելու մենաշնորհային իրավունք կտա՞ն, ԱԺ նախագահը պատասխանեց. «Բայց ինչի՞ պիտի տան: Նախ` շաքարավազ ուրիշ ներկրող էլ կա, և երկրորդ` եթե նման խնդիր կա, ապա կառավարությունն իր որոշումն արել է, և եթե մարդիկ կան, որ ուզում են բերել, կարող են դիմել և բերել»:
Սահակյանը համակարծիք չէ այն դիտարկման հետ, թե հասարակությունը չի վստահում իշխանության` փոփոխություններ անելու պատրաստակամությանը և հորդորեց չխոսել հանրության անունից: «Բայց որպեսզի դա այդպես չլինի, վարչապետն իր հայտարարությունն արեց»,- ասաց նա:
Անդրադառնալով ՔԱՎ պետ Արտյոմ Մովսեսյանի պաշտոնանկությանը՝ Սահակյանն ասաց, որ նա բազմաթիվ տարիներ աշխատել է, և պարտադիր չէ, որ անվերջ ղեկավարի:
Ինչ վերաբերում է Արմեն Գևորգյանին ԱԽ քարտուղար նշանակելուն, ապա ԱԺ նախագահը նշեց, որ Գևորգյանի ընդունակությունները իշխանությունները բարձր են գնահատում: