|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Այս պահին նախագահական նստավայրում է գտնվում քաղաքական ամբողջ էլիտան: Ժամանում են բոլոր նախարարները, փոխնախարարները, մարզպետերը, ուժային կառույցների ներկայացուցիչները:
Լրագրողները հարց են ուղղել Արագածոտնի մարզպետ Սարգսիս Սահակյանին իր պաշտոնանկության վերաբերյալ: Նա պատասխանել է, որ տեղյակ չէ, և որ ամեն բան պարզ կլինի ժամեր անց` նախագահի հետ հանդիպումից հետո:
Լրագրողները նաև հարց են ուղղել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին: Նա նույնպես պատասխանել է, որ տեղյակ չէ: Հարցին` զիջելո՞ւ է իր պաշտոնը ՀՅԴ-ին, Շիրակի մարզպետը պատասխանել է. «Երբ լինի քաղաքական որոշում, այդ ժամանակ կխոսենք: Ես տեղյակ եմ նման լուրերին մամուլի հրապարակումներից»: