Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դեռևս դեկտեմբերի 5-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2012թ. Նոյեմբերի 28-ին ԼՂՀ-ի «Ինտերնատ» կոչվող զորամասում ծառայած Հայկ Մովսիսյանը Շուշիի բերդում կախվել է:
Պարզվում է՝ հենց այս գործի շրջանակներում է օրերս Սերժ Սարգսյանը ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանին աշխատանքից ազատել: Թերթի աղբյուրները փոխանցում են, որ Ա. Միրզոյանը բացահայտել է, որ զինվորը ինքնասպան է եղել սպայական անձնակազմի «դրդմամբ», իսկ զինդատախազ Գևորգ Կոստանյանը պնդել էր, որ զինվորը հոգեկան խնդիրներ է ունեցել, ինչի պատճառով էլ կախվել է:
Այս տեսակետը Սերժ Սարգսյանի մոտ պնդել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Ո՞րն է ճշմարտությունը: «Ժողովուրդ»-ը այն պարզելու համար երեկ զրուցել է մահացած Հայկ Մովսիսյանի հոր՝ Արտավազդ Մովսիսյանի հետ, որն ասել է, թե ինքը չէր ցանկանա, որ իր որդու գործի հետ կապված՝ ՀՀ իրավապահ մարմիններն աշխատանքից հեռացվեին, քանի որ ինքը «կռիվ» ունի ԼՂՀ իրավապահ մարմինների հետ:
Հայկի հայրը համոզված է, որ իր որդին սպայական անձնակազմի պատճառով է ինքնասպան եղել. «Իմ որդին միշտ դժգոհել է, շատը մորն է պատմել, որ ճնշում են իրեն»:
Ստացվում է, որ տուժող կողմը գոհ էր ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի վարած քննությունից: