|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Գերմանիայի նախագահ` 76-ամյա Յոահիմ Գաուկն այսօր հանդես կգա հայտարարությամբ և պաշտոնապես կհրաժարվի նախագահել երկրորդ ժամկետով: Ըստ Bild-ի` պատճառը տարիքն է ու առողջական վիճակը. հայտնում է РИА Новости-ն: Ընդ որում` հավանականությունը, որ նա կվերընտրվեր, շատ մեծ է:
Որպես նախագահի հավանական թեկնածու` Spiegel-ը մի քանի անուն է նշում` ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլե, խորհրդարանի նախագահ Նորբերտ Լամերտ, պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայեն, Քրիստոնեա-սոցիալական կուսակցության երկրամասային բաժնի ներկայացուցիչ Գերդա Հասելֆելդ: Ամենահավանական թեկնածուն Լամերտն է:
Գերմանիայում նախագահը հիմնականում ներկայացուցչական գործառույթ ունի: Նրան ընտրում է Դաշնային ժողովը` 5 տարի ժամկետով: Գաուկը նախագահ է 2012-ի մարտի 18-ից: