կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-08 21:52
Առանց Կատեգորիա

ԺԱՄԱՆԱԿ. Արծրուն Աղաջանյանը կհրաժարվի ԱԺ մանդատից

ԺԱՄԱՆԱԿ. Արծրուն Աղաջանյանը կհրաժարվի ԱԺ մանդատից

Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ԱԺ ՕԵԿ–ական պատգամավոր Արծրուն Աղաջանյանը առաջիկա օրերին վայր է դնելու պատգամավորական լիազորությունները։

 

«Ժամանակի» հետ զրույցում պատգամավորը հաստատեց մեր տեղեկությունը։ Այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այդ որոշումը, պատասխանեց. «Պատրաստվում եմ նոր աշխատանքով զբաղվել, սակայն երբ կլրանա ժամկետը, այսինքն՝ 15 օրից պարզ կլինի, թե ինչով կզբաղվեմ»։

 

Այնուհետև Աղաջանյանն ավելացրեց, որ ՕԵԿ–ից չի պատրաստվում դուրս գալ, քանի որ այդ կուսակցության հիմնադիր անդամներից է։ Մեր աղբյուրների փոխանցմամբ` Արծրուն Աղաջանյանը նշանակվելու է Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի» գինու և կոնյակի գործարանի տնօրեն: