կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-15 18:45
Քաղաքական

Նախագահը կընտրվի 7 տարի ժամկետով, ԱԺ-ն` 5. նոր Սահմանադրության նախագծի մի մասը հրապարակվել է

Նախագահը կընտրվի  7 տարի ժամկետով, ԱԺ-ն` 5. նոր Սահմանադրության նախագծի մի մասը հրապարակվել է

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարությունը հրապարակել է Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի նախնական տարբերակը:

Սահմանադրության հայեցակարգի 1-ին գլուխը սահմանադրական կարգի հիմունքներն են, 2-րդ գլուխը`  «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները»: Գլուխ 3-րդում հռչակվում  են սոցիալական, տնտեսական ու մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքները և պետության քաղաքականության հիմնական նպատակները:

Ըստ հայեցակարգի  4-րդ գլխի`  բացառապես համամասնական ընտրակարգով 5 տարի ժամանակով  ձեւավորված  Ազգային ժողովը ունենալու է  101 պատգամավոր:  Եթե  ԱԺ-ում կայուն մեծամասնություն չի ձևավորվում, ապա անց է կացվում քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները, կամ կուսակցությունների դաշինքները:

Պարտադիր  կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների համար: ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթները:

Ըստ նախագծի նախնական տարբերակի՝ նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով։ Ընդորում նույն անձը նախագահ կարող է ընտրվել միայն 1 անգամ: Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ։  Նախագահն ընտրվում է ընտրիչների ժողովի կողմից, ոչ թե քաղաքացիների կողմից ուղիղ քվեարկությամբ։

Հայեցակարգի  6-րդ գլուխը սահմանում է  կառավարության գործառույթները, ձևավորման սկզբունքները և այլն: