կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-22 21:03
Տնտեսական

Վարդան Արամյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Վարդան Արամյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի պատվիրակությանը
2017թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Ա. Բելյանինովի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ֆինանսների նախարարը շնորհավորել է Ա. Բելյանինովին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Եվրասիական զարգացման բանկը ՀՀ-ի համար կարևոր գործընկեր է հանդիսանում: Նախարարը նաև իր գոհունակությունն է հայտնել բանկի թիմին 2017թ. արդյունավետ համագործակցության համար:
 
Վարդան Արամյանը կարևորել է Եվրասիական զարգացման բանկի հետ հետագա համագործակցության խորացումը՝ այդ համատեքստում ընդգծելով նաև բանկի կողմից տրամադրվող դրամաշնորհներից օգտվելու հնարավորությունները: