|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվել է Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ. այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Եվրասիական զարգացման բանկի լրատվական ծառայությունից:
Նշվում է՝ Տիգրան Սարգսյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահն է եղել 2016 – 2019թթ, իսկ 2008թ. ապրիլի 9-ից մինչև 2014թ. ապրիլի 3-ը եղել է Հայաստանի վարչապետ։
Բացի այդ՝ 2014-2016 թվականներին Սարգսյանը ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր: