Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ուզբեկստանի նախագահի ավագ և կրտսեր դուստրերը, կնոջ կողմից զարմիկը և կառավարության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ. սա ոչ ամբողջական ցանկն է այն մարդկանց, ովքեր փող են պահել լատվիական բանկերում կամ բիզնես են ունեցել այդ երկրում: Այս գործով հետաքննություն է վարել լատվիական Re:Baltica պարբերականը «Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայության հետ համատեղ:
Re:Baltica-ի տեղեկությամբ՝ Ռիգայում տրանսպորտային բիզնեսով է զբաղվել Ինտերպոլի ուզբեկական ստորաբաժանման նախկին ղեկավար Յուրի Սավինկովը:
2015թ. Ուզբեկստանը Սավինկովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել: Նա ձերբակալվել է Մոսկվայում և փոխանցվել Տաշքենդին, որտեղ, «Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայության տվյալներով, ազատազրկվել է կողոպուտի, կոռուպցիայի և երկրից խոշոր չափի արտարժույթ դուրս տանելու համար:
Լատվիայում նրա բիզնես-գործընկեր Հովիկ Մկրտչյանը (նույնպես Ուզբեկստանի քաղաքացի) ունեցել է ավտոմեքենաների փոխադրման խոշոր ֆիրմա, որի միջոցների շրջանառությունը 2014թ. կազմել է 10 մլն եվրո:
Ուզբեկ լրագրողների պնդմամբ՝ Հովիկ Մկրտչյանը 2013թ. սպանված «օրենքով գող» Դեդ Հասանի սանիկն է:
2013թ. իր հարցազրույցներից մեկում Ուզբեկստանի նախագահի ավագ դուստրը Հովիկ Մկրտչյանին հիշատակել է որպես Ազգային անվտանգության ծառայության գեներալ Հաեթ Շարիֆհոջաևի հանցավոր խմբավորման անդամ, որը ներկայումս տնային կալանքի տակ է: Իսկ Մկրտչյանը, ուզբեկական անկախ ԶԼՄ-ների տեղեկությամբ, 2015թ. ազատազրկվել է Ուզբեկստանում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։