|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ռուսաստանում և Մերձավոր Արևելքում հայտնի «օրենքով գող» Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի սպասնությունը ռուսական կրիմինալ աշխարհի նոր զարգացումների` վրացական և ռուսական ուժերի պայքարի արդյունքն է: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը:
Նրա խոսքով` Յապոնչիկի կողմնակցի` Դեդ Հասանի սպանությունն իրագործել է վրացական «գողական աշխարհը»:
Հարցին, թե ի՞նչ կկորցնի գողական աշխարհը, Գալոյանը պատասխանեց. «Գողական աշխարհում սարսափելի քաոս կսկսվի, որը մեծ հետևանք կունենա նաև Հայաստանի համար, քանի որ Դեդ Հասանը մեծ շրջապատ ունի Հայաստանում: Ուզենք, թե չուզենք` այդ զարգացումները հասնելու են նաև Հայաստան»: