|
Փոխարժեքներ
05 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Վրացի լրագրող Գիգա Լիպարտելիանին քրեական հեղինակություն Դեդ Հասանի սպանության մեջ մեղադրում է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին: Նա ուկրաինական TBI հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իվանիշվիլիի «Ռոսիյսկի կրեդիտ» բանկը 1990-ականներին կապեր է ունեցել Ասլան Ուսոյանի եւ այլ «օրենքով գողերի» հետ, իսկ այսօր նրանց միջեւ տարաձայնություններ կան. տեղեկացնում է Apsny.ge-ն:
«Դեդ Հասանին սպանեցին այն ժամանակ, երբ Վրաստանի վարչապետ դարձավ Բիձինա Իվանիշվիլին: 2010 թվականին Ուսոյանի դեմ մահափորձ արվեց, սակայն չսպանեցին, դա նախազգուշական կրակոց էր, իսկ հիմա գնդակը դիպել է նրան գլխին, եւ նա մահացել է: Այդ ամենը կապված է Վրաստանի նոր իշխանությունների հետ: Վրացական նոր իշխանությունները գողական, ռուսաստանյան արտադրանք են: Ես գիրք եմ գրել Իվանիշվիլիի պատվիրած սպանությունների մասին: 1990-ականներին նա անձամբ պատվիրել է Օթար եւ Ամիրան Կվանտրիշվիլիների սպանությունը: Դրա ապացույցները կան»,- հայտարարել է Լիպարտելիանին: