|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Եկատերինբուրգում ձերբակալվել է 53-ամյա քրեական հեղինակություն, նախկինում բազմիցս դատապարտված թբիլիսցի Կար օղլի Մամեդովը` Կարո մականունով:
Վերջին շրջանում նա բնակվում էր Նիժնի Տագիլում եւ գլխավոր կասկածյալն էր գործարարների նկատմամբ շորթման փաստով հարուցված քրգործով: Նա ազատության մեջ էր ստորագրությամբ, սակայն վերջին շրջանում իրավապահները բողոքներ էին ստացել գործի վկաներից, որ նրանց ահաբեկում են: Մարդկանց սպառնալից բովանդակությամբ նամակներ էին ուղարկել, իսկ մեկի մեքենան հրդեհել էին:
Ոստիկանությունը ձերբակալել է Մամեդովին` կասկածելով, որ նա է կանգնած դրա հետեւում:
Նշենք, որ Կար օղլի Մամեդովը «Դեդ Հասանի» ազգականն է եւ նրա ներկայացուցիչը Նիժնի Տագիլ քաղաքում: