|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսաստանի ամենամեծ քրեական հեղինակության` Դեդ Հասանի սպանության օրը, ինչպես հայտնի է, վիրավորվել էր նաև մի կին: Lifenews-ին հաջողվել է զրուցել նրա հետ և մանրամասներ իմանալ կատարված սպանության վերաբերյալ:
30-ամյա մատուցողուհին, ում անունը Մարիատ Բիկչուրինա է, պատմել է, որ ամեն ինչ եղել է անակնկալ կերպով: Ըստ նրա` սպանության օրը գնացել է սրճարանի դուռը բացելու, երբ մեքենայի ձայն է լսել: Կնոջ խոսքով` նա անգամ չի իմացել, որ Հասանն այդ օրն իրենց մոտ սրճարան է գալու:
Մատուցողուհին խոստովանել է, որ ճանաչում էր Դեդ Հասանին, ով իրենց մոտ հաճախ էր գալիս: Lifenews-ի հարցին, թե` ինչպիսի՞ մարդ էր քրեական հեղինակությունը, կինը պատասխանել է` «լավ»: