Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանում ամենամեծ հեղինակություն վայելող «օրենքով գողի»` Դեդ Հասանի սպանությունը կազմակերպել են քրեական աշխարհի դեմքեր` վրացի Մերաբ Ջագվելաձեն (Սուխումսկի) և ադրբեջանցի Ռովշան Ջանիևը. այս մասին Vesti.az-ի հետ հարցազրույցում հայտարարել է «Լրագրողական հետաքննություն» գործակալության տնօրենի տեղակալ, «Ֆոնտանկա» թերթի լրագրող, մի շարք գրքերի հեղինակ Եվգենի Վիշենկովը:
Ըստ նրա` ամեն ինչ այնքան ակնհայտ է, որ որևէ ինտրիգ փնտրել չարժե: «2010 թ. Դեդ Հասանը հավաք էր կազմակերպել Մոսկվայում, որին ներկա է եղել քրեական աշխարհի 50 ներկայացուցիչ: Հավաքի ժամանակ քննարկվել է «օրենքով գող» Մերաբին այդ կարգավիճակից զրկելու հարցը: Հավաքի անդամները որոշում են նրան հեռացնել իրենց շարքերից, զրկել «օրենքով գողի» տիտղոսից»,- ասել է փորձագետը և հավելել, որ Մերաբը Հասանից վրեժխնդիր լինելու համար որոշում է իր շուրջ հավաքել բոլոր նրանց, ում մերժում էր Հասանը, իսկ դրանք հիմնականում վրացիներ ու ադրբեջանցիներ են:
Եվգենի Վիշենկովի կարծիքով` խոսակցությունները, թե Հասանի մահվան համար վրեժխնդիր կլինեն, ուղղակի էմոցիաներ են. «Որովհետև Ուսոյանին հավասար ոչ ոք չկա: Նրա տեղը ոչ ոք չի զբաղեցնի, որովհետև այդ տեղն արդեն չկա: Ինչ կարողություններ ունի Դեդ Հասանը, ոչ ոք չգիտի: Պաշտոնապես նրա անունով գրանցված է միայն 1993թ. արտադրության «Վոլգա»: