|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Հանրապետության հրապարակի հարևանությամբ՝ Տիգրան Մեծ 4 հասցեում գտնվող շենքում, տարիներ շարունակ պետական տարբեր կառույցներ են տեղակայված եղել։ Բայց դա չի խանգարել, որ այն մասնավորեցվի և տրվի «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ին։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ այդ շենքում տարածք զբաղեցնելու համար պետբյուջեից տարեկան մի քանի հարյուր միլիոն դրամ է վճարվում նշված ընկերությանը։ Պետական սեփականության փոշիացման այդ գործընթացը տեղի է ունեցել 2004-2005 թվականներից սկսած, երբ ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր ներկայումս ՀՀ ջրային տնտեսության կոմիտեի նախագահ, այն ժամանակ ՕԵԿ անդամ, հիմա ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ)։ Ու տարածքն էլ այն ժամանակ պատկանում էր հենց ՀՀ քաղաքաշինության նախարարությանը։ Ըստ մամուլի հրապարակումների՝ «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի հիմնական սեփականատերը հենց Արամ Հարությունյանն է, «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի տնօրեն Արայիկ Հարությունյանն էլ նրա հարազատ եղբայրն է։ Ստացվում է, որ նախարար եղած ժամանակ պետական տարածքը գնել է ու հիմա պետությանը վարձով է տալիս։ Ահա այդքան փնտրվող կոռուպցիոն դրսևորումներից մեկը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։