Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր` ժամը 17.30-ի սահմաններում, միջպետական Մ-17 Կապան-Ծավ-Մեղրի ճանապարհի 49-րդ կիլոմետրում հորդառատ անձրևների հետևանքով տեղի է ունեցել փլուզում: Փլուզման հետևանքով փակվել էր ճանապարհի շուրջ 20 մետրը՝ մինչև երթևեկելի գոտու առանցքը։
Մեղրիի ճանշինի աշխատակիցներն օպերատիվ մաքրել են ճանապարհը, ինչի արդյունքում կարճ ժամանակ անց ճանապարհը երկկողմանի բացվել է։ Հորդառատ անձրևից հեղեղվել է նաև Մ-17 միջպետական ճանապարհից դեպի Մեղրի տանող, հանրապետական նշանակության, 4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։
Հեղեղը ողողել էր ճանապարհի կողնակները, լցրել կողային առուները, առանձին հատվածներում բերվածքները փակել էին ճանապարհը։ Մեղրիի ճանապարհաշինարարները վթարված այս ճանապարհահատվածներում ևս կատարել են վերականգնողական աշխատանքներ։ Այս ճանապարհը ևս երթևեկելի է։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ վերականգնողական աշխատանքներ կշարունակվեն հունիսի 17-ին։