|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 1-ին` ժամը 23.35-ին, ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Երևան 158-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան 11-րդ կմ-ում (Հարժիս գյուղի հատված) «Միցուբիշի Իո» մակնիշի 19 ՍՕ 524 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից դաշտը (մոտ 3 մ), ինչի հետևանքով 1980 թ. ծնված Մ. Հ.-ը և 1995 թ. ծնված Ն. Ն.-ը տեղում մահացել են, 2014 թ. ծնված Լ. Հ.-ը մահացել է հոսպիտալացման ճանապարհին, իսկ 1988 թ. ծնված Ա. Ք.-ը հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: