|
Փոխարժեքներ
12 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.44 |
| EUR | ⚊ | € 436.25 |
| RUB | ⚊ | ₽ 4.7633 |
| GBP | ⚊ | £ 505.51 |
| GEL | ⚊ | ₾ 138.23 |
Օգոստոսի 17-ին, ժամը 15.44-ին հրշեջ-փրկարարական ջոկատը դեպքի վայրից վերադառնալիս Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին նկատել է, որ տեղի է ունեցել ՃՏՊ:
Պարզվել է, որ «ЗИЛ-131» մակնիշի 52 LO 308 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Գ., ծնվ. 1979 թ.,) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 7 մ) և կողաշրջվել:
Փրկարարները վարորդին և ուղևոր՝ 1975 թ. ծնված Ա. Մ.-ին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, ովքեր տեղի ուժերով տեղափոխել են Մեղրիի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: