Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր առաջին օրն է, որ սուր շնչառական վարակներով պայմանավորված` իրավիճակը ոչ միայն կայունանում է, այլև արձանագրվում է դեպքերի նվազում: Մինչև այժմ ամեն օր նկատվում էր հիվանդացության աճ:
Հունվարի 11-ին առողջապահության նախարարությունում կազմակերպված մամուլի ասուլիսից հետո մինչև ժամը 20:00-ն թոքաբորբով հիվանդների թիվը 412 էր, այսօր ժամը 20:00-ի դրությամբ հիվանդների թիվը նվազել է` 396: Վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստացողների թիվը 92-ից օրվա ավարտին դարձել է 81: Սուր շնչառական վարակներով հղի կանանց թիվը նախկին 101-ից դարձել է 85, ապա նվազել է 78-ի: Սուր շնչառական վարակներով երեխաների թիվը 720-ից դարձել է 684:
Միաժամանակ, այս պահի դրությամբ 14 հիվանդի միացված է արհեստական շնչառության սարք: Նրանցից 8-ի մոտ է հաստատվել է գրիպի H1N1 ենթատեսակը: Սուր շնչառական վարակներով հիվանդների ընդհանուր թիվը եթե հունվարի 11-ին, ժամը 20:00-ին 855 էր, ապա այս պահին 799 է: Հունվարի 12-ին արձանագրվել է մեկ կնոջ և քաղցկեղով հիվանդ, վիրահատված երեխայի մահվան դեպք, որի մոտ միաժամանակ հաստատվել է H1N1 ենթատեսակը:
Ամփոփելով վերջին տվյալները` կարելի է արձանագրել, որ կանխարգելիչ և բուժական աշխատանքների, ինչպես նաև իրազեկման արդյունքում, ընդհանուր առմամբ, հանրապետությունում նկատվում է հիվանդացությամբ պայմանավորված իրավիճակի կայունացում և դեպքերի նվազման միտում: