Թուրքիան Եվրոպա է ուղարկում միայն վատառողջ և չկրթված փախստականների
Թուրքիան Եվրամիություն է ուղարկում միայն վատառողջ և չկրթված փախստականների, իսկ բժիշկների, ինժեներների և գիտնականների մուտքը ԵՄ խոչընդոտում՝ նրանց սեփական երկրում պահելով:
Ըստ Breitbart-ի՝ ԵՄ պաշտոնական ներկայացուցիչները Թուրքիային մեղադրում են փախստականների կանխամտածված ընտրության մեջ: Նրանց խոսքով՝ Անկարան իր մոտ է պահում առողջ և կրթված փախստականներին, որոնք կարող են հեշտությամբ ինտեգրվել եվրոպական հասարակությանը: