Մոսկվայի «Դինամո» ակումբը ուսումնամարզական հավաքներ է անցկացնում Իսպանիայում: Մոսկովյան թիմն այսօր առաջին խաղային ստուգում է անցկացրել՝ մրցելով իսպանական «Մալագա»-ի երկրորդ թիմի հետ: Հանդիպումն ավարտվել է մոսկովյան թիմի օգտին`0:1: Հանդիպման միակ գոլը հեղինակել է սերբ պաշտպան Մարկո Լոմիչը:
Հայաստանի ազգային հավաքականի և «Դինամո»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին չի մասնակցել հանդիպմանը: Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ նա վատառողջ է: Ապաքինման մանրամասները և ժամկետները դեռևս չեն հրապարակվել: