| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր լրագրողները ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին հարցրել են, թե ինչո՞ւ է ֆինանսների նախարարությունը 102 միլիոն դրամ վճարել Ucom ընկերությանը` որպես հեռախոսավճար, եթե երեք գերատեսչություն, միասին վերացրած, 50 միլիոն են վճարում տարեկան:
«Ես կարծում եմ, որ խնդիրը նման հարթությունում դիտարկելը ճիշտ չէ, կա կապի ծառայություն մատուցող ընկերություն, եւ ցանկացած պարագայում, երբ կապի ծառայությունը մատուցող ընկերությանը կատարվում է վճարում, դա չի նշանակում, որ անհարկի ավելի խոսակցություններ են եղել: Բացի այդ` նկատի ունեցեք, որ ֆինանսների նախարարությունը ներառում է նաեւ հարկային ու մաքսային ծառայությունները, որը բավական մեծ աշխատողների թվաքանակ եւ գործառույթների բավական լայն դաշտ ունի»,- ասաց Վախթանգ Միրումյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կառավարության նիստերին գրեթե չի գալիս, երեկ նա բացակայում էր նաև ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: Վախթանգ Միրումյանը պատասխանեց. «Նախարարն այս պահին առողջական խնդիրներ ունի, վիրահատություն է անցել, առողջանալուց հետո նա կգա կառավարության նիստի: Վիրահատությունը ժամանակավոր գործընթաց է, որը կավարտվի, կապաքինվի, մենք մեծ հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի»: