կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-25 11:01
Տարածաշրջան

Պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ առաջարկն ուղարկվել է Էրդողանին

Պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ առաջարկն ուղարկվել է Էրդողանին

Թուրքիայում պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ առաջարկն ուղարկվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Ըստ Demokrathaber-ի՝ անձեռնմխելիությունից կզրկվեն քաղաքական կուսակցությունների բոլոր այն պատգամավորները, որոնց նկատմամբ դատական մարմինների կողմից հետաքննություն է իրականացվել կամ իրականացվելու:

Հիշեցնենք, որ առաջարկը պատկանում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը: Մեջլիսում տեղի ունեցած քվեարկության արդյունքում առաջարկն անցել էր 376 կողմ, 140 դեմ, 5 ձեռնպահ, 10 անվավեր ձայներով:

Նշենք, որ առաջարկին կտրականապես դեմ է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: