կարևոր
6031 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-11 17:01
Քաղաքական

Կողմ կքվեարկեմ. թող տպավորություն չստեղծվի, որ թաքնվում եմ անձեռնմխելության քողի տակ. Մհեր Սահակյանն իրեն անձեռնմխելիությունից զրկելու մասին

«Ես դիմել եմ անհրաժեշտ պաշտպանության, հարվածը եղել է և եթե սահմանազանցվել է անհրաժեշտ պաշտպանությունը, ապա պատրաստ եմ պատասխան տալ դրա համար ընդհուպ մինչև ազատազրկում»,- Ազգային ժողովում  հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը՝ իր  նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցի քննարկման ժամանակ։

Նա նշեց, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ թաքնվում է  անձեռնմխելության քողի տակ, կարծում է, գործընկերներն էլ դեմ չեն լինի, որ անձամբ  կողմ քվեարկի այս միջնորդագրին, քանի որ ինքը շահագրգռված է, որ իրականությունը բացահայտվի։

«Արդեն բոլորին պարզ է, որ դուք  ամենից շատ սիրում եք ձեր աթոռը, առաջնորդվում եք նեղ, խմբային, կուսակցական շահերով և նոր աղետալի արկածախնդրությունների առաջ եք կանգնեցնում մեզ և մեր հայրենիքը։ Իսկ այս գործը կեղծ է, ինչպես բոլոր այն խոստումներն ու քաղաքական, քրեական հետպնդումները, որոնցով շեղում եք հասարակությանը իրական օրակարգային խնդիրներից արդեն 5 տարի»,- ասաց Մ. Սահակյանը։

Նրա ելույթից հետո ընդդիմադիր պատգամավորները ծափահարեցին։