|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թունիսի նախագահ Քայս Սաիդը պաշտոնից հեռացրել է երկրի վարչապետ Հիշամ Մաշիշին և սառեցրել Ժողովրդական ներկայացուցիչների ասամբլեայի (խորհրդարան) լիազորությունները: Այս մասին Թունիսի ղեկավարը հայտնել է երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ Սաիդի՝ Թունիսի օրենսդիր մարմնի անդամներին զրկել են անձեռնմխելիությունից:
Նախագահը ստանձնելու է գործադիրի լիազորությունները արտակարգ միջոցառումների ընթացքում երկրի նոր վարչապետի հետ, որը նշանակվելու է ավելի ուշ:
Նախագահի խոսքով՝ ինքը համապատասխան որոշումներ է կայացրել Մաշիշիի և խորհրդարանի նախագահ Ռաշիդ ալ Գանուշիի հետ խորհրդակցելուց հետո: Նախագահը շեշտել է, որ անհրաժեշտ քայլեր կձեռնարկի այնքան ժամանակ, քանի դեռ երկրում «սոցիալական խաղաղություն» չի հաստատվել:
Իր հերթին, «Ալ Նահդա» շարժման առաջնորդը և Թունիսի խորհրդարանի նախագահ Ռաշիդ ալ Գանուշին վարչապետին պաշտոնանկ անելը համարել են «հեղաշրջում» և երկրի քաղաքացիներին կոչ արել՝ «խաղաղորեն պայքարել ժողովրդավարության վերականգնման համար»:
Երկրի ղեկավարի որոշումը կայացվել է զանգվածային բողոքների ֆոնին, որոնք բռնկվել էին երկրում՝ կապված տնտեսական ծանր իրավիճակի և կորոնավիրուսի տարածման հետ: