կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-24 14:00
Քաղաքական

ԸՕ քննարկումները վերջնաժամկետ ունեն. Հրայր Թովմասյան

ԸՕ քննարկումները վերջնաժամկետ ունեն. Հրայր Թովմասյան

Այսօր լրագրողները ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեցին ԸՕ-ի վերաբերյալ ընդդիմության առաջարկների ընթացքի մասին: Նա ասաց, որ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ` ընդդիմության առաջարկներն ընդունվել են:

«Ընդդիմությունը պնդում է, որ չընդունվեցին, բայց ես էլ պնդում եմ՝ ընդունվեցին: Դուք կարող եք ասել՝ 50 տոկոսը չընդունվեց, ես էլ կարող եմ ասել, որ 50 տոկոսն ընդունվեց»,- ասաց Թովմասյանը՝ հիշեցնելով, որ զիջումների են գնացել` մատնահետքերի հետ կապված:

Նա տարակուսեց, թե ինչպե՞ս կարող է իշխանությունը, որպես մեծամասնություն, ընդունել փոքրամասնություն հանդիսացող ընդդիմության առաջարկները: «Դուք ի՞նչ եք ուզում, որ փոքրամասնությո՞ւնը որոշի ամեն ինչ, և ինչ ասեն` ընդունվի՞: Դա նշանակում է, որ նրանք են որոշում: Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, քաղաքականությունում կա մարտավարություն, որ ես ցանկանամ 100, բայց գոհ կլինեմ, որ գոնե 50-ը կատարվի»,- ասաց Թովմասյանը՝ հավելելով, որ ԸՕ-ի հետ կապված քննարկումները դեռ կշարունակվեն, սակայն կա վերջնաժամկետ, որն, ըստ Սահմանադրության համապատասխան հոդվածի, հունիսի 1-ն է: