Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քիչ առաջ ավարտվեց նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումը «Ելք» խմբակցության հետ:
Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ եղել է Բրիտանիայի քաղաքացի, որ բրիտանական ընկերությունների Companies House ռեգիստրում գրանցված Eurasia House International ընկերության փաստաթղթերում ներկայանում է որպես Բրիտանիայի քաղաքացի, և նա այս ընկերության տնօրեններից մեկն է եղել:
«2000-ին, երբ ես հրամանով ազատվեցի ՀՀ դեսպանի պաշտոնից, ընդ որում` աշխատում էի առանց աշխատավարձի, դրանից հետո ես դիմել եմ քաղաքացիության` Բրիտանիայում, և ստացել եմ 2002-ին: Քաղաքացիությունից հրաժարվել եմ 2001-ին: Հիմա բերում եք օրինակներ... Ես տասնյակ ընկերությունների խորհրդի անդամ եմ, և ինչ-որ տեղեր գրված է, որ ես բրիտանացի եմ, ինչ-որ տեղեր` հայ: 2011-ին հրաժարական տալուց հետո «Ֆայնեշըլ Թայմզ»-ին հայտարարություն չեմ տվել, որ գնացել եմ, և այդ բոլոր տեղերում ինձ ընդունել են որպես Արմեն Սարգսյան և ոչ թե` Բրիտանիայի քաղաքացի»,- ասաց նա:
Սարգսյանի խոսքով` Eurasia House International-ն իր հիմնադրած ընկերությունն է, որի դուստր կազմակերպությունը Քեմրիջի համալսարանում ինտիտուտ է, այն տասնյակ հարյուրից ավելի հայ երիրտասարդների կրթություն տվել Հարվարդում և այլ տեղերում: «2010-ին կազմակերպությունը կանգնեց` տարբեր պատճառներով»,- ասաց նա` հավելելով, որ մայր ընկերությունն էլ դարձավ սառեցված:
«Եթե հիմա այլ ընկերություն էլ նայեք, համաշխարհային Դավոսը, այնտեղ էլ կարող է գտնել, որ ես Անգլիայի քաղաքացի եմ: Դուք պատկերացնում եք, որ Բրիտանիան, հենց մեկը հրաժարական տվեց, ամեն տեղից իր անունը պետք է հանի՞»,- հարցրեց նա:
Իսկ թե ինչո՞ւ ստացավ Բրիտանիայի քաղաքացիություն, Սարգսյանը պատասխանեց` որովեհտև իր գործունեության համար անհրաժեշտ էր:
«Հրաժարվեցի, քանի որ դրա կարիքն այլևս չկար, այլ ոչ թե` որովհետև 2011-ին մտածում էի, որ դուք Սահմանադրությունը պետք է փոխեք, ես պետք է դեսպան դառնամ, հետո էլ` նախագահի թեկնածու»,- ասաց նա: