|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Հայաստանում նոյեմբերի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2476 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 104249 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 434026 վերջին մեկ օրում` 5339 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 39055 պացիենտ. մեկ օրում ավելացել է 967-ով:
Վերջին տվյալներով` ապաքինվել է 63258 անձ, վերջին մեկ օրում` 1476 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 27 քաղաքացի, մահացածների թիվը 1533 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 403 է: