Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4918 անձ: Այս պահի դրությամբ նրանցից 3226-ին քաղաքացիություն է տրվել։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կազմակերպած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերող՝ Ծաղկաձորում ընթացող քննարկման ժամանակ այս մասին ասաց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը։
Դավթյանը տեղեկացրեց, որ 83 անձ դիմումը հետ է վերցրել։ Նա նաև նշեց, որ վերջին թարմացված տվյալներով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 115 հազար 359 քաղաքացի, որից 30 հազար 306-ն անչափահաս են։
«2024 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ` ժամանակավոր պաշտպանության դիմումների թիվը կազմում է 112 հազար 233», - եզրափակեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալը: