|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 23-ին խորհրդակցություն է հրավիրել՝ պաշտպանության բանակի և շրջանային վարչակազմերի միջև աշխատանքների համադրման հետ կապված մի շարք հարցեր քննարկելու նպատակով:
Այս մասին հայտնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Վարչապետը կարևորել է կառավարման ողջ համակարգի աշխատանքների համապատասխանելիությունը Պաշտպանության բանակի գործունեությանը, որպեսզի հայրենիքի անվտանգության ապահովումն արդյունավետորեն կատարվի: Քննարկելով հայրենիքի պաշտպանության գործում ընդգրկված կամավորներին ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը՝ գործադիրի ղեկավարը շեշտադրել է, որ կառավարությունն անելու է հնարավորինս՝ կամավորների ընտանիքներում սոցիալական լարվածությունից խուսափելու ուղղությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են որոշ այլ հարցեր ևս, որոնք վերաբերում էին պաշտպանության բանակի թիկունքային աշխատանքներին: Վարչապետ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին և վարչակազմերի ղեկավարներին՝ ընդունված որոշումների պատշաճ իրագործման նպատակով: