կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-05-20 14:51
Հասարակություն

Մարդիկ խնդրում են արագաչափեր տեղադրել. ՃՈ պետ

Մարդիկ խնդրում են արագաչափեր տեղադրել. ՃՈ պետ

Այսօր ԱԺ-ում ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանը լրագրողներին ասաց, որ արագաչափերի թիվն ավելանալու է այն մասերում, որտեղ դրանց անհրաժեշտությունը կլինի: Նա նշեց, որ ոստիկանությունը տեսնում է արագաչափերն ավելացնելու անհրաժեշտություն, սակայն հստակ չասաց, թե դրանց թիվը կոնկրետ քանիսով է ավելանալու:

«Երբեմն, որտեղ արագաչափեր տեղադրելու անհրաժեշտություն է առաջանում, դիմում ենք, «Սեքյուրիթի դրիմ»-ն էլ ընդառաջում է և կատարում իր պայմանագրային պարտավորությունները»,- ասաց Արմեն Հակոբյանը:

ՃՈ պետը նշեց, որ հանրության շրջանում օբյեկտիվ որևէ դժգոհություն չկա արագաչափերից, ընդհակառակը` կան հազարավոր դիմումներ, երբ հանրությունը, համայնքների ղեկավարները, կոլեկտիվները խնդրում են տեղադրել արագաչափեր: