Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հրաման է ստորագրել գեներալ-լեյտենանտ Վելիև Քերիմ Թոֆիկ օղլուին Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-բանակի գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակելու մասին. հաղորդում է AzerTAc- ը:
Հիշեցնենք, որ Արցախյան երկրորդ պատերազմի մեկնարկից ի վեր Ադրբեջանը փաստացի չի ունեցել ԳՇ պետ. Թուրքիայի պահանջով նախքան պատերազմը ԳՇ նախկին պետ Նեջմեդդին Սադիգովը հեռացվել էր հրամանատարությունից։ Պատերազմի ողջ ընթացքում և դրանից հետո Սադիգովը չէր երևացել հանրությանը։ Պատերազմի օրերին նրա անունը հանվել էր նախարարության պաշտոնական կայքի «Կառուցվածքային ստորաբաժանում» բաժնից։ «Տեղեկատվությունն այն մասին, որ գեներալ Նաջմեդդին Սադիգովը մեղադրվում է պետական դավաճանության մեջ, իրական չէ»,- հոկտեմբերին հաղորդել էր Ադրբեջանի ՊՆ-ն։
Փաստորեն, այն տեղեկությունը, որ Սադիգովին պաշտոնից հեռացնելը եղել է Թուրքիայի պահանջը, համապատասխանում է իրականությանը։ Սադիգովը թեև վերապատրաստում է անցել Թուրքիայում, այնուամենայնիվ, համարվում է երկրի զինվորականության ռուսամետ պաշտոնյաներից մեկը, իսկ Թուրքիան Ադրբեջանից պահանջել է իրականացնել «ռուսամետ» զինվորականների՝ ԶՈՒ–ից հեռացման գործընթաց, որը մինչ օրս էլ շարունակվում է։